Job Description
Մեր թիմը փնտրում է նախաձեռնող, մոտիվացված և բանակցային բարձր հմտություններով օժտված վաճառքի մասնագետի, ով ձգտում է կատարելագործվել B2B վաճառքների ոլորտում, ընդլայնել իր գործնական փորձառությունն ու զարգանալ մեզ հետ։
Job Responsibilities
-
Իրականացնել հեռախոսազանգեր (Cold & Warm Calls) պոտենցիալ հաճախորդներին,
-
Ներկայացնել ընկերության ծառայությունները և բացահայտել հաճախորդների կարիքները,
-
Առաջարկել համապատասխան լուծումներ և աջակցել վաճառքի գործընթացին,
-
Վարել և թարմացնել հաճախորդների տվյալների բազան (CRM),
-
Համագործակցել վաճառքի թիմի հետ և մասնակցել թիմային հանդիպումներին,
-
Շարունակաբար զարգացնել վաճառքի և հաղորդակցման հմտությունները՝ մասնակցելով ներքին վերապատրաստումներին։
Required Qualifications
-
Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանող՝ մարքեթինգի, վաճառքի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
-
Ծառայությունների վաճառքի կամ ներկայացման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-
Գրագետ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերենով,
-
Վաճառքին առնչվող դասընթացների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
-
Պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և նպատակասլացություն,
-
Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն,
-
Մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու և թիմային միջավայրում աշխատելու կարողություն։
Application Procedures
Դիմելու գործընթացը պարզ է․ սեղմեք ստորև նշված կոճակը և ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV):